Թմրանյութ տարածած Իրանի քաղաքացին կալանավորվել է

Թմրանյութ տարածած Իրանի քաղաքացին կալանավորվել է

ԻԻՀ քաղաքացին, որը տելեգրամյան հավելվածի միջոցով թմրանյութ է ձեռք բերել և տեղադրել Երևանի տարբեր մասերում, կալանավորվել է։

«ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 հատ թափանցիկ ժապավեն, 1 հատ զիպ փաթեթ, 8 շղթա փոքր մագնիս, 19 փաթեթ շագանակագույն բուսական զանգվածների պարունակությամբ և 20 փաթեթ բուսական զանգված»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Քաղաքացին հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի՝ քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից:

Նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն:

«ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նախնական եզրակացությամբ հաստատվել է, որ փորձաքննությանը ներկայացված զանգվածները մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ապօրինի շրջանառությունը):

Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցառումներ են ձեռնարկվում թմրամիջոցը ձեռք բերելու աղբյուրը պարզելու, ինչպես նաև ապօրինի շրջանառության ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ: