Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը

Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ  երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: