ԲՐԻԿՍ-ը ելք է ամերիկյան տոտալիտարիզմից. Փեզեշքիանը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու կազմակերպության գագաթնաժողովին

ԲՐԻԿՍ-ը ելք է ամերիկյան տոտալիտարիզմից. Փեզեշքիանը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու կազմակերպության գագաթնաժողովին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ, մի շարք հայտարարությունն է արել կազմակերպության վերաբերյալ:

Նա ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ը ելք է ամերիկյան տոտալիտարիզմից: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:

«ԲՐԻԿՍ-ը կազմակերպություն է, որը ստեղծվել է միասնություն և համախմբվածություն ստեղծելու և Ամերիկայի անվիճելի ուժը վերահսկելու համար»,-ասել է Իրանի նախագահը:

Հայտնի է, որ Փեզեշքիանը Կազան է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

«Այս ուղևորության ընթացքում մենք նախատեսում ենք լավ պայմանավորվածություններ ձեռք բերել էներգետիկայի, արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։ Սա հնարավորություն է հանդիպելու և զրուցելու Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և ներկա այլ ղեկավարների հետ»,-ասել է Իրանի նախագահը:

Մինչ իր թռիչքը Պեզեշքիանը ասել է, որ ԲՐԻԿՍ-ը ամերիկյան տոտալիտարիզմից դուրս գալու ելքն է։

«ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների համագործակցությունը կհանգեցնի միակողմանիության և ամերիկյան տոտալիտարիզմի դարաշրջանի ավարտին»,- ասել է Իրանի նախագահը։

Ըստ նրա՝ զարգացող տնտեսությունների՝ ԲՐԻԿՍ խմբի անդամ երկրները ձգտում են աշխարհում բազմակողմանիության, ինչպես նաև միասնության, բարեկամության ու համախմբվածության՝ վերահսկելու «ԱՄՆ-ի և դոլարի ուժը»: Նա հավելել է, որ երկրները նախատեսում են պայմանավորվածություններ ձեռք բերել մասնավորապես առեւտրի ոլորտում։