Գեւորգ Պապոյան. «ԱՆԻՖ»-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ «Անիֆ»ի նման ֆոնդեր պետք չեն:
« Կարծում եմ՝ այդպիսի ֆոնդեր մեզ պետք չեն: Կարծում եմ՝ մենք պետք է աջակցենք տարբեր գործիքակազմերով տարբեր ոլորտների: Այս քաղաքականություններն ավելի արդյունավետ է, քան այն քաղաքականությունները, որտեղ պետությունը որոշակի մասնաբաժին է ունենում, որոշակի ներդրումներ է իրականացնում եւ ուղղակի մասնակցություն է ունենում»,- ասել նա:
Պատասխանելով հարցին՝ թե արդյո՞ք «Անիֆ»-ում չարաշահումների մասին ուսումնասիրություններ կան, Պապոյանը նշել է, որ տեղեկություններ չունի, սական եթե նման դեպքեր եղել են, մեղավորները պիտի պատժվեն: