Բեռների փոխադրումն ավելի անվտանգ է դարձել. Հայաստանը միացել է e-CMR համակարգին

Բեռների փոխադրումն ավելի անվտանգ է դարձել. Հայաստանը միացել է e-CMR համակարգին

Հայաստանը միացել է e-CMR համակարգին.այն թույլ է տալիս միջազգային բեռնափոխադրումներ իրականացնել էլեկտրոնային տարբերակով ձևակերպված տրանսպորտային բեռնագրի ուղեկցությամբ:

Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (IRU) մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Հայաստանում ուժի մեջ է մտել «Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրման պայմանագրի մասին» համաձայնագրի թվային պրոտոկոլը, որը իրավական հիմք է սահմանում բեռների ամբողջովին առանց թղթի ավտոմոբիլային փոխադրումների համար»:

Գործընթացին Հայաստանի միանալու շնորհիվ կբարձրանա ապրանքների առաքման ամբողջ շղթայի անվտանգությունն ու թափանցիկությունը, կարագացա փոխհաշվարկները փոխադրման բոլոր մասնակիցների միջև: Բացի այդ, այն կբարձրանա Հայաստանի տարածքով և այլ երկրների հետ հաղորդակցությունում բեռնափոխադրումների արդյունավետությունն ու անվտանգությունը։

«E-CMR համակարգը նաև ապահովում է լոգիստիկ շղթայի թափանցիկությունը, քանի որ ավելի ճշգրիտ տվյալներ է տրամադրում իրական ժամանակում ապրանքների տեղափոխման և առաքման վերաբերյալ», - ասվում է կայքում:

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը նվազեցնում է բեռնափոխադրման ծախսերը, վերացնում է վարչական, ինչպես նաև հաշիվների ներկայացման ուշացումները: