ԲՐԻԿՍ-ում Պուտինի ձեռքում լուսանկարել են ենթադրյալ միասնական արժույթի թղթադրամը

Լրագրողները Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքում նկատել են ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթի թղթադրամը: Այս մասին նյութ է հրապարակել News.ru-ն:
Սա հետաքրքրական է այն ֆոնին, որ օրերս Պուտինն ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթ ստեղծելու հարցը որակել էր որպես ժամանակավրեպ։
«Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթին, ապա այս պահին մենք չենք քննարկում այդ հարցը, այն հասունացած չէ, մենք պետք է շատ զգույշ լինենք, այստեղ պետք է գործենք աստիճանաբար, դանդաղ: Մենք ներկայումս ուսումնասիրում ենք ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հնարավորությունը և այնպիսի գործիքների ստեղծումը, որոնք նման աշխատանքը կդարձնեն անվտանգ:», - ասել էր նա: