LinkedIn-ը տուգանվել է գաղտնիության կանոնների խախտման համար
ԵՄ կարգավորողները LinkedIn-ին տուգանել են 310 միլիոն եվրոյով տվյալների գաղտնիության կանոնների խախտումների համար:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը նկատողություն է արել LinkedIn-ին՝ մտահոգություն հայտնելով գովազդային նպատակներով անձնական տվյալների մշակման «օրինականության, արդարության և թափանցիկության» կապակցությամբ:
Վերահսկող մարմին հետաքննության արդյունքում հայտնել է, որ LinkedIn-ը չի ունեցել օրինական հիմք տվյալներ հավաքագրելու համար, որպեսզի թիրախավորի օգտատերերին առցանց գովազդներով։ Դա խախտում է գաղտնիության կանոնները, որոնք հայտնի են որպես Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ կամ GDPR: