Պարսյան․ Կարելի է կանխատեսել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տնտեսական իրավիճակը էլ ավելի է վատթարանալու

Պարսյան․ Կարելի է կանխատեսել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տնտեսական իրավիճակը էլ ավելի է վատթարանալու
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ամբփոփ տվյալները, ըստ որի` 9 ամիսների հաշվարկով տնտեսական ակտիվությունը կազմել 8,7%: Հատկանշական է, որ աճի տեմպը վերջին ամիսների ընթացքում զգալի նվազել է, ինչը պայմանավորված է ոսկերչական արտադրության և վերարտահանման ծավալների նվազմամբ: Այս մասին իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խիստ մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի համեստ 1,8% աճը, ինչը համադրելի չէ այն գումարներին, որը վերջին տարիներին կառավարությունը ծախսում է, ըստ էության վատնումը է, գյուղ ոլորտի աջակցության վրա
Միաժամանակ կարելի է կանխատեսել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տնտեսական իրավիճակը էլ ավելի է վատթարանալու, քանի որ գործող իշխանությունները չեն կարողացել գտնել անցած տարվա նոյեմբերից սկսած ոսկերչության աճին փոխարինող այլ ուղղություն»: