Հայաստանում ստեղծվել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման աշխատանքային խումբ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է ԵՄ հետ վիզաների ազատականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ:
Խումբը ստեղծվել է ՀՀ-ԵՄ համաձայնագրերի իրականացման համար պատասխանատու միջգերատեսչական հանձնաժողովին կից: Այն կգլխավորի ինքը՝ Մհեր Գրիգորյանը։ Խմբի կազմում են նաև եվրոպական ինտեգրման և արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները, ՆԳՆ, արդարադատության, առողջապահության և արտաքին գործերի փոխնախարարները, ինչպես նաև մի քանի պատգամավորներ և միջին օղակի պաշտոնյաներ:
ԵՄ-ի հետ վիզային ազատականացման շուրջ պաշտոնական երկխոսության մեկնարկի մասին հայտարարվել էր սեպտեմբերին: