Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում տուգանքը կվճարեք 20 տոկոսով պակաս
Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը քաղաքացիները կարող են վճարել 20 տոկոսով պակաս։
Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 10 000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում, և տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։
ՆԳՆ-ից հորդորում են օգտվել թվային լուծումներից և վճարել 20 տոկոսով պակաս։