Կապանում՝ տարբեր ոլորտներում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում
2024 թ. Սյունիքի մարզի համայնքներից ՀՀ կառավարություն ներկայացրված՝ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրային հայտերից այս պահին հաստատվել է 13 ծրագիր՝ ընդհանուր մոտ 2 մլրդ 890 մլն դրամ արժեքով, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը 1 մլրդ 890 մլն դրամ է, 167 մլն-ը այլ ներդրողների գումարն է, մնացածը մասը համայնքների ներդրման մասնաբաժինն է։
2024-ին մարզի համայնքներում ընթանում են կամ այս տարի ավարտվել են նախորդ տարվանից մեկնարկած սուբվենցիոն ծրագրեր ամենատարբեր ոլորտներում՝ ճանապարհների, փողոցների, բակերի բարեկարգումներ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգումներ, ջրամակատարարման, լուսավորության համակարգերի բարելավումներ, համայնքային ենթակառուցվածքների արդիականացում, խաղահրապարկների, մարզահրապարակների կառուցում և այլն.այդ թվում.
- Այս տարի ավարտվել է Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 և 17 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգումը, բնակիչների համար կազմակերպվել է նաև հանգստյան գոտի։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 80 մլն 880 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 44 մլն 954 հազար դրամ։
2023 թվականից մեկնարկած սուբվենցիոն ծրագրով ուժեղացվում, վերակառուցվում է Կապանի համայնքապետարանի շենքը, կառուցվում նրան կից նոր մասնաշենք։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 966 մլն դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 584 մլն 272 հազար դրամ։
Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսը, աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականին։
- Հիմնանորոգվում են Կապան քաղաքի թիվ 1 ՆՈՒՀ -ը և 2 ՆՈՒՀ-ը, բարեկարգվում տարածքը։
Ամբողջովին ավարտվել են քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լանջավոր և հարթ տանիքների (Դավիթ Բեկ 10, Բաղաբերդ 2, Ձորք 8, Երկաթուղայինների 7) նորոգման աշխատանքները, որ մեկնարկել էին 2022 թվականից։
Ծրագրի ընդհանուր արժեքը 95 մլն 268 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 58 մլն 101 հազար դրամ։
- 2023-ին սկսված ու 2024-ին ավարտված սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել են քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Մինաս Պապյան փողոցի 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24, 26 շենքերի բակերը․ տարածքներն ասֆալտապատվել են, կառուցվել բակային մայթեր ու թեքահարթակներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 205 մլն 708 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 113 մլն 140 հազար դրամ։
- 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով այս տարի ավարտվել է նաև Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/109 և 8/110 հասցեներում գտնվող ակումբ-գրադարանի նորոգումը և վերակառուցումը, տարածքի բարեկարգումը։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 84 մլն 241 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 51 մլն 714 հազար դրամ։
- 2024թ․ Կապան համայնքի գյուղական բնակավայրերում շահագործման են հանձնվել նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերով նորոգված վարչական շենքերը։
2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերից արդեն մրցույթներ են կայացել Կապանի գյուղական բնակավայրերում խմելու ջրի համակարգերի բարելավման հետևյալ ծրագրերի համա.։
- Աղվանի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ․ ծրագրի արժեքը՝ 56 մլն 900 հազար դրամ, որի 75 տոկոսը ՀՀ կառավարության համաներդրումն է։
- Սզնակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ․ ծրագրի արժեքը՝ 199 մլն 999 հազար դրամ, որի 75 տոկոսը ՀՀ կառավարության համաներդրումն է։Դիցմայրի բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ․ ծրագրի արժեքը՝ 135 մլն 630 հազար դրամ, որի 75 տոկոսը ՀՀ կառավարության համաներդրումն է։