ՆԳՆ-ն առաջարկում է հետևել ավտոմեքենայի սրահում տեղի ունեցող խախտումներին

Հայաստանի ՆԳՆ առաջարկում է հետևել ոչ միայն ավտոմեքենաների արագության գերազանցմանը, այլև մեքենայի սրահում տեղի ունեցող խախտումներին։ ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ոմ ասել է, որ ՆԳՆ-ն նախատեսում է համապատասխան առաջարկություն ներկայացնել և քննարկել դրա իրականացման ժամկետները:
Նոր համակարգը, բացի ամրագոտիներից, կկարողանա ֆիքսել ծխելը և վարելու ընթացքում հեռախոսով խոսելը։
«Մենք չենք շտապում ներդնել համակարգը, որպեսզի քաղաքացիները կարողանան այս փոփոխություններին առանց սթրեսի հարմարվել», - ավելացրեց նա:
Վարորդներին կպարտավորեցնեն նաև մեքենաներում տեղադրել մանկական նստարաններ (carseat ): Թև Հայաստանում ավտոմեքենաների մեծ մասը հնացած է, և շատ մեքենաներում նման նստարաններ չկան, սակայն ծնողները, այնուամենայնիվ, ստիպված կլինեն ձեռք բերել համապատասխան հարմարանքներ, քանի որ երեխաների անվտանգությունն ավելի կարևոր է, քան նյութական դժվարությունները՝ ասել է փոխնախարարը: