ՀՀ կառավարությունը նոր բյուջետային վարկ կվերցնի

Հայաստանը հաջորդ տարի կվերցնի 600 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ։
«Պլանավորում ենք ունենալ 600 միլիոն դոլար բյուջետային աջակցության վարկ, 500 միլիոն դոլարի եվրոբոնդի թողարկում։ Այս ամբողջն ուղղված է լինելու ոչ միայն դեֆիցիտը ֆինանսավորելուն, այլ նաև նախորդ վարկերի մայր գումարների մարմանը»,- 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է Ֆինանսների նախարար Վահեո Հովհաննիսյանը: