ԲՏԱ նախարարության ծախսերը կավելանան 89 տոկոսով
2025 թվականի բյուջեով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը կկազմեն 47,5 միլիարդ դրամ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ դրանք 89 տոկոսով կգերազանցեն 2024 թվականի պետական բյուջեով սահմանված ծախսերը: