Իրանի սահմանին ՌԴ–ի հետ համատեղ ծառայության շուրջ քննարկումներ են ընթանում. ՀՀ ԱԱԾ տնօրեն

Իրանի սահմանին ՌԴ–ի հետ համատեղ ծառայության շուրջ քննարկումներ են ընթանում. ՀՀ ԱԱԾ տնօրեն

Հայ–իրանական ընդհանուր սահմանին ՌԴ սահմանապահների հետ համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին քննարկումներ են ընթանում։ ԱԺ բակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։

«Նախնական պայմանավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1–ից «Ագարակ» սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը»,– ավելացրեց նա։

Հիշեցնենք` ՌԴ սահմանապահները ՀՀ սահմաններին տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման: