362 մլրդ 627 մլն դրամ ԿԳՄՍՆ-ին. քննարկվում է հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը
2025 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարիքների համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ։ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստումՀանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ 236 մլրդ 772 մլն դրամ կուղղվի ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Կապիտալ ծախսերը կկազմեն 125 մլրդ 855 մլն դրամ:
2024 թվականի համեմատ ծախսերի աճը կկազմի 4,7 տոկոս։