Ռուսաստանի բանկի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կազդի Հայաստանից թե արտագնա աշխատանքի մեկնածների, թե արտահանողների վրա
![Ռուսաստանի բանկի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կազդի Հայաստանից թե արտագնա աշխատանքի մեկնածների, թե արտահանողների վրա](/storage/static/articles/02/62/92/l-ldoldBKwGL.jpg )
Ռուսաստանի բանկի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կազդի ինչպես Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածների, այնպես էլ արտահանողների վրա։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում նշեց, որ «սա խնդիր կարող է բերել հայ արտահանողների համար` նրանք կկարողանա՞ն արդյոք ճշտգրտել իրենց ապրանքների գներն ու բարձրացնել դրանք։ Այստեղ փոխարժեքի հարց է առաջանում։ Արտահանման դեպքում գնաճը մեր օգտին է աշխատում` որոշակիորեն ճշտգրտման դրական պոտենցիալով»:
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 25–ին Ռուսաստանի բանկը հիմնական տոկոսադրույքը տարեկան 19%-ից դարձրեց 21%։
Նրա կարծիքով, աշխատաշուկայում այդ իրավիճակն ավելի կնպաստի աշխատավարձերի բարձրացմանը։ Դա նպաստավոր կլինի նաև մեր հայրենակիցների համար, որոնք հիմնականում աշխատում են շինարարության և ծառայությունների ոլորտներում, որպեսզի որոշակի փոխհատուցում ստանան։
ՌԴ աշխատաշուկայում կա հսկայական պահանջարկ աշխատանքային ռեսուրսների նկատմամբ, որը համալրվում է ոչ թե խելամիտ առաջարկով, այլ հիմնականում արտացոլվում է աշխատավարձերի բարձրացմամբ։
«Դրանով պայմանավորված` ՌԴ ԿԲ–ն ստիպված փորձում է տոկոսադրույքը բարձրացնելու միջոցով որոշակիորեն զսպել այդ պահանջարկը։ Տոկոսադրույքի բարձրացումը դեռ կարող է շարունակվել, ու անհրաժեշտություն լինի գնաճային սպասումները խարսխելու նոր քայլեր ձեռնարկել»,– նշեց Գալստյանը։