Մարտին Գալստյան. Վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա

Մարտին Գալստյան. Վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա
Հայաստանում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա հատկապես շինարարության, հիփոթեքի, սպառողական վարկավորման հատվածում։ Ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ի պատասխան հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման ֆոնին չեն իջնում վարկերի տոկոսադրույքները։
« Եթե կա մեծ պահանջարկ կոնկրետ ապրանքի դեպքում, տոկոսադրույքը չի կարող նվազել, այն իր հետ բերում է գնի բարձրացում»,– ընդգծեց ԿԲ նախագահը և հավելեց, որ վեևաֆինանսավորման տոկոսադրույքը չիջեցնելու պարագայում վարկային տոկոսադրույքները  էապես կաճեին:
«Մենք տոկոսադրույքը նվազեցրել ենք, սակայն դրան զուգահեռ` երկրում երեք տարի շարունակ բարձր տնտեսական աճով, արտաքին պահանջարկով պայմանավորված հսկայական հետաքրքրություն կա վարկերի նկատմամբ, այդ պատճառով տոկոսադրույքները նվազման միտումներ ցույց չեն տալիս։ Կարող ենք ենթադրել, որ դրանք ապագայում կիջնեն, քանի որ նաև մեր գործողություններով մենք որոշակի ազդակներ ենք տալիս հետագայի համար»,– ասել է նա: