Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 2 800 դոլարը

Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 2 800 դոլարը

Վերլուծաբանները ոսկու շուկայում նոր ռեկորդները կապում են ապահով ակտիվների նկատմամբ պահանջարկի ավելացման հետ՝ ԱՄՆ ընտրությունների արդյունքների անորոշության և Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունների սրման վերաբերյալ շարունակվող մտահոգությունների ֆոնին: Ներդրողները ոսկին օգտագործում են որպես պաշտպանության միջոց աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկերում:

Ոսկու շուկայի իրավիճակին ազդում է նաև ԱՄՆ-ի տնտեսական հեռանկարների վերաբերյալ մտահոգություններին և սպառողական գների նոր աճի ակնկալիքներին: 

Մի շարք երկրների՝ Հնդկաստանի, Չինաստանի, Թուրքիայի կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումը՝ ոսկու և արտարժույթի ակտիվները դիվերսիֆիկացնելու նպատակով, լրացուցիչ աջակցություն է ապահովում պահանջարկին։