Կարապետ Հովհաննիսյան. Ուշադրություն, անշարժ գույքի շուկայում նոր խաբեության ձև է զարգանում
Անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ զգուշացնելով, որ անշարժ գույքի շուկայում նոր խաբեության ձև է զարգանում: Խոսքը, մասնավորապես, տեսանյութերի միջոցով գովազդվող վաճառվող գույքի մասին է:
« Ինչ որ մեկը կամ ենթադրյալ գործակալ կամ դերասան գնում է նկարահանում գույքը և տալիս տեղեկատվություն։ Որերորդ տեսանյութի հետքերով գնում եմ և պարզում, որ կեղծ տեղեկատվություն է. մի տեղ մակերեսը ճիշտ չէ (գույքի կեսը առանց վկայական է), մի տեղ այլ խնդիրներ կան թղթերի հետ կապված։ Ակնհայտ կեղծիք և մոլորեցում, չգիտեմ միտումնավոր, թե անփութորեն, բայց այլևս որևէ մի մարմին պետք է զբաղվի սրանցով:»,- գրել է փորձագետը:
Նա հավելել է, որ ոլորտը իսկապես արտոնագրման (լիցենզավորման) կարիք ունի, բայց ոչ թե թղթի վրա, այլ իրական և վստահելի գործընթացի։
«Ցավոք ,անցնող 20 տարիների փորձը ցույց է տվել , որ մեր երկրում լիցենզավորում են կամ պարզապես տուրքի, կամ ոլորտում մենաշնորհ սահմանելու համար , ու այսօրվա պատասխանատուներնն էլ բացառություն չեն: Ոլորտը վայրկյան առաջ ունի լիցենզավորման կարիք, բայց ոչ կաբինետներում նստած մարդկանց ֆանտազիաներով և նախասիրություններով ,այլ իրական, այնպիսին, որ որակական փոփոխության կբերի:»,-գրել է նա և հավելել, որ կարգավորումներով անշարժ գույքի գործակալությունը պետք է պատասխանատվություն ստանձնի իր ներկայացծա տեղեկատվության ամբողջականության և ստույգության համար: