ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա դեկտեմբերին

ԱՊՀ պետությունների ղեկավարների  ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա դեկտեմբերին

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը։

 ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում:

Ինչպես հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, նոյեմբերի 28-ին Աստանայում կկայանա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին կանցկացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպում: