Իլոն Մասկը կանխատեսել է մինչև 2040 թվականը 10 միլիարդ մարդանման ռոբոտի ստեղծում

Մինչև 2040 թվականը աշխարհում կլինի առնվազն 10 միլիարդ մարդանման ռոբոտ, որոնց արժեքը կկազմի 20,000-ից 25,000 դոլար, սա կանխատեսել է Իլոն Մասկը Սաուդյան Արաբիայի «Ապագա ներդրումային նախաձեռնություն» համաժողովում:
Միլիարդատիրոջ խոսքով՝ 16 տարի հետո մարդանման բոտերի թիվը կգերազանցի մոլորակի բնակչության թիվը։ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ մարդկության թիվը կազմում է 8.185 միլիարդ:
Geometric Intelligence-ի հիմնադիր Գարի Մարկուսը նշել է, որ Մասկը «սիրում է լավատեսական կանխատեսումներ անել» արհեստական բնականության վերաբերյալ, և սա «ոչնչով չի տարբերվում» նախորդներից։
Տնտեսական խնդիրները, անվտանգության խնդիրները, ապարատային և ծրագրային ապահովման զգալի դժվարությունները կարճաժամկետ հեռանկարում անհավանական կդարձնեն մարդանման ռոբոտների համատարած ընդունումը, ասել է AI-ի վերաբերյալ վեց գրքերի հեղինակը;
Աղբյուրը՝ b24.am