Գևորգ Պապոյան. Հուսով եմ, Ամուլսարի ոսկու հանքը 2025 թվականին կշահագործվի

Հ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուսով է, որ Ամուլսարի ոսկու հանքը 2025 թվականին կշահագործվի։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այժմ ներդրողների ֆինանսավորման հետ կապված գործընթաց կա։ Ֆինանսավորման մի մասն արդեն կա, մյուս մասով որոշակի վարկավորման գործընթաց կա։ Հույս ունեմ` դա այս տարվա ընթացքում կավարտենք։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ հաջորդ տարի նվազագույնը մեկ եռամսյակ արդյունահանում կունենանք, եթե հաջողվի երկու եռամսյակ ունենանք, շատ ավելի լավ կլինի, ավելի շատ տնտեսական արդյունք կունենաք», - ասաց Պապոյանը։
Նրա խոսքով` դա կբերի տնտեսական ցուցանիշների բարելավման, որոնք կանխատեսվում են հաջորդ տարի։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։