Կառավարությունը մտադիր է ֆինանսավորել հայկական խոհանոցի մասին կատալոգներ հրատարակումը

Կառավարությունը մտադիր է ֆինանսավորել հայկական խոհանոցի մասին կատալոգներ հրատարակումը
ՀՀ–ում պետք է ակտիվանա ոչ նյութական արժեքների նյութականացման գործընթացը։
«Եթե մեզ թվում է, թե մենք ամեն օր չունենք այսպիսի կորսվող նյութական արժեքներ, չարաչար սխալվում ենք։ Մեր տատիկների, պապիկների` Աստված բոլորի հոգիները լուսավորի, մահվան հետ ոչ նյութական արժեքներն անէանում են, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն»,–  ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ  մարզային այցերի ժամանակ հասկացել են, որ ոչ նյութական արժեք է նաև մեր խոհանոցը, այդ մասին նաև նշվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։
Նա որոշում է կայացրել գրանտային կամ մրցութային ծրագիր իրականացնել, որպեսզի մասնագետներն անցնեն բնակավայրերով և գրանցեն յուրահատուկ ճաշատեսակները։ Դրա նպատակը, վարչապետի խոսքով, արխիվացնելը չէ, այլ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից համագործակցել հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի նրանք իրենց ճաշացանկում ներառեն այդ բաղադրատոմսերը։
Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստվում են կատալոգներ հրատարակել, համացանցում արդեն իսկ կան համապատասխան կայքեր, որտեղ ոչ միայն ճաշատեսակների բաղադրատոմսեր կան, այլ լուսանկարներ, նյութեր, որոնք ցույց են տալիս, թե տվյալ սնունդը վերջնական փուլում ինչ պատկեր ունի։