PMP հավաստագիր ունեցող մասնագետների թվով Հայաստանը ԱՊՀ-ում առաջատարն է

Մեկ միլիոն բնակչի հաշվով ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թվով Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում
Modex վերլուծական կենտրոնի հրապարակման համաձայն, 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թիվը կազմել է 429` շուրջ 64%-ով ավել, քան 2022 թվականի հուլիսին:
Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թվով առաջատար դիրք է զբաղեցնում ԱՊՀ-ում: