«Զվարթնոց»-ում երկրորդ թռիչքուղի կառուցելու պայմանավորվածություն կա

«Զվարթնոց»-ում երկրորդ թռիչքուղի կառուցելու պայմանավորվածություն կա
Երևանի«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է երկրորդ թռիչքուղու կառուցում։ 2025 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ  էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում օդանավակայանի օպերատորպ՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ (պատկանում է հայազգի արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին - խմբ.) պայմանագրի նոր տարբերակի շուրջ, որը կետ է ներառում երկրորդ թռիչքուղու կառուցման վերաբերյալ։ Բանակցությունները գրեթե ավարտված են, մնում է ճշտել մանրամասները և ստորագրել պայմանագիրը, ասել է նախարարը։
«Մեր զբոսաշրջային հնարավորությունները սահմանափակ են տեխնիկական գործոնների պատճառով, և մենք ուզում ենք լուծել այդ խնդիրը», – հավելել է նա։
Ակնկալվում է, որ զբոսաշրջիկների հոսքը կակտիվանա հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններից, հատկապես, որ Արագածոտնի մարզում նոր լեռնադահուկային հանգստավայր է կառուցվում։ ԱՄԷ-ի բնակիչների համար սա կլինի ամենամոտ միջազգային լեռնադահուկային հանգստավայրը: