Հայաստանը սպասարկում է ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 13.5 տոկոսը

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրաշրջանառության 13.5 տոկոսն է սպասարկում: 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով, Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ Իրանի հետ ունի սահման: «Մինչև վերջին տարիները Հայաստանի առևտրաշրջանառությունը (խմբ-Իրանի հետ առևտրաշրջանառությունը) մոտ 300 մլն դոլարի շրջանակում էր տատանվում: Բայց վերջին տարիներին այն կրկնապատկվել և դարձել է 700 մլն դոլար: ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի արդյունքում է նաև, որ կարողացել ենք կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը: Այսօր Հայաստանը ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 13.5 տոկոսն է սպասարկում»,-ասել է նա