«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 26-ից հունվարի 12-ը ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում

«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 26-ից հունվարի 12-ը ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում

«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 26-ից հունվարի 12-ը ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում։ Թռիչքի տևողություն  1 ժամ 5 րոպե է:

«Հայկական ավիաուղիներ»-ից նաև հայտնում են, որ Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Բաթում՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:

«Թռիչքների մեկնարկը լավ հնարավորություն է նաև Վրաստանի զբոսաշրջիկների համար՝ տոնական օրերն անցկացնել Երևանում»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: