Մանկապարտեզների սննդակարգում փոփոխություններ կլինեն
Հայաստանում հաջորդ տարվանից մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ անդրադառնալով թեմային՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է. «Այս տարի փոփոխություն ենք իրականացնել մանկապարտեզների սննդակարգի չափորոշիչների մեջ: 2025-ի հունվարին այս նոր չափորոշիչները կսկսեն գործել: Մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերքը դուրս է եկել, փոփոխվել են հյութերի տեսակները, շաքարի պարունակության առավել քանակները: Փոփոխություն է արվել հացամթերքի մեջ, առավելությունը տրվելու է ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացաբուլկեղենին»: