Կկայանա «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով միջոցառումը

Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդիի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ՝ Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով միջոցառումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստան են այցելել տարբեր երկրներ ներկայացնող պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ, սոցիալական գործընկերներ։
Համաժողովի շրջանակում՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Դավոսի ձևաչափով նախատեսվում է չորս պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսները ելույթներ կունենան՝
- երեխաների աշխատանքի և կրթության,
- զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքելու քաղաքականության,
- կանանց տնտեսական հզորացման և սոցիալական արդարության,
- սոցիալական արդարության և GIG տնտեսության դերի վերաբերյալ։
Միջազգային համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։