ԲՐԻԿՍ-ը հուսալի վճարային համակարգ է մշակում

ԲՐԻԿՍ-ը հուսալի վճարային համակարգ է մշակում
Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրներն արդեն մշակել են այլընտրանքային վճարային համակարգերի ստեղծման վերաբերյալ առաջարկություններ:  
«Դեռևս մշակվել են նախնական հանձնարարականները, բայց դրանք արդեն հնարավորություն են տալիս սկսել հուսալի, կայուն և երկարաժամկետ համակարգի ձևավորումը։ Վստահ եմ, որ Բրազիլիան՝ որպես հաջորդ նախագահ, կշարունակի այդ աշխատանքը», - ընդգծել Է Լավրովը TV BRICS -ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ դոլարն ավելի հաճախ է օգտագործվում որպես ագրեսիվ գործիք համաշխարհային տնտեսությունում, ինչն անհրաժեշտ է դարձնում այդ ռիսկերից պաշտպանված զուգահեռ վճարային համակարգի ստեղծումը:
«Ոչ ոք ապահովագրված չէ դոլարի կամայականություններից՝ հատկապես հաշվի առնելով ԱՄՆ անկայուն վիճակը։ Նրանք զգում են, որ իրենց հեգեմոնիան ավարտվում է, և պատրաստ են ցանկացած միջոց օգտագործել այն պահպանելու համար», -հավելել է նախարարը։