Երևանի նոր 171 ավտոբուսների համար 342 վարորդ է անհրաժեշտ․ քաղաքապետարան

Երևանում171 նոր ավտոբուսների համար վարորդներ են անհրաժեշտ: Երևանմի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունում խնդրել է նշել, թե ինչ աշխատանք է և ինչ աշխատավարձ է ենթադրում։
«Մեզ 171 նոր ավտոբուսի համար 342 վարորդ է հարկավոր՝ «D» կարգի վարորդական իրավունքով 2 տարի աշխատանքային ստաժովվ, աշխատավարձը՝ 420 հազար դրամ, 14-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը 500 հազար դրամ է»,- արձագանքել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը: