Ենթադրվում է՝ հաջորդ տարի Աջափնյակի մետրոյի կապալառուն կընտրվի

Աջափնյակի մետրոյի նախագիծն անցնում է համալիր փորձաքննություն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որ փուլում է մետրոյի նոր կայարանի կառուցումը։
«Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կունենանք կապալառու ընկերությունը, որը կհաղթի մրցույթում»,- ասաց Ավինյանը։
Նա շեշտեց՝ դա իրենց նախընտրական խոստումներից է, և իրենք դա իրականացնելու են։