Էկոնոմիկայի նախարար. Այս տարի խաղողի մթերման խնդիր չենք ունեցել

Էկոնոմիկայի նախարար. Այս տարի խաղողի մթերման խնդիր չենք ունեցել
Այս տարի Հայաստանում խաղողի մթերման խնդիր չի եղել. նախորդ տարվա համեմատ, մթերումներն ավելացել են ավելի քան 5000 տոննայով:
 Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ 2023 թվականի ընթացքում մթերվել է 160 հազար տոննա խաղող, այս տարի 165 հազար տոննա է եղել։ Ըստ նրա` եթե 30–40 հազար տոննա ավելի էլ լիներ, միևնույնն է` հնարավոր կլիներ մթերել։
Պապոյանն  այցելել է գինու ու կոնյակի բազմաթիվ ընկերություններ ու տեսել, որ նրանք նոր, ժամանակակից տակառներ ու տարաներ են ձեռք բերել, որի արդյունքում էլ արդեն կարողանում են մեծ քանակությամբ խաղող մթերել։
Նախարարի խոսքով` դեռ անցած տարվանից 880 հազար լիտր կոնյակի սպիրտ էր մնացել պահեստներում, որն այս տարի ամբողջությամբ վաճառվել է։