ՀՆԱ աճի սպասումները 7 տոկոսի շրջանակներում են. Բադասյան

ՀՆԱ աճի սպասումները 7 տոկոսի շրջանակներում են. Բադասյան

Անցած տարվա նկատմամբ 9 ամիսների արդյունքում 6.8 տոկոսով ավելի գումար ենք հավաքել: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ասել է, որ «ակնկալվում էր, որ մեր ՀՆԱ-ն կաճի 11 տոկոսով, բայց հիմա սպասումները 7 տոկոսի շրջանակներում են: Դա, բնականաբար, սկզբնական և առկա պլանավորումների միջև տարբերություն է: Բայց Կառավարության ծրագրային ցուցանիշը, որով նախատեսվում էր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականի արդյունքներով 2026 թվականին հասցնել 25 տոկոս թիրախին, ևս իրագործելի է, և կարծում եմ՝ մյուս տարի կարձանագրենք»:

«Այս տարի 130 միլիարդից ավելի ստվեր ունենք դիտարկած, առաջադրած հարկի գումար, մի մասը՝ վերականգնված, որը նախորդ տարվա ցուցանիշից 40 միլիարդով ավելի էր: Վերջին 3 տարիներին ստբվերային տնտեսությունը նահանջում է Հայաստանում»,- ավելացրեց նա: