Էկոնոմիկայի նախարարությունը անասունների արհեստական սերմնավորման ծրագիր է իրականացնելու

Էկոնոմիկայի նախարարությունը անասունների արհեստական սերմնավորման ծրագիր է իրականացնելու
«Մենք նոր ծրագրեր ենք իրականացնելու, օրինակ, անասունների արհեստական սերմնավորման ծրագիրը, որով տեղական սորտերի սերմնավորումը տոհմանյին սորտերով արժե 15․000 դրամ, որից 10․000 դրամը վճարելու է պետությունը, իսկ 5.000 դրամը շահառուն, այսինքն ծախսերի շուրջ 75%-ը պետությունը վերցնելու է իր վրա։
Այլ ծրագրով՝ մանր եղջերավոր կենդանիների տոհմային սորտերի ներմուծման, կամ գնման դեպքում ծախսերի 50%-ը կրկին պետությունը վերցնելու է իր վրա, օրինակ, եթե անձն ունի տեղական ոչխարներ և ուզում է ցեղը ազնվացնել ու գնել տոհմային ոչխարներ, այստեղ կրկին պետությունը ծախսերի 50%-ը կհոգա»,-այս մասին ԱԺ-ում ասել է նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել տոհմային կենդանիների գլխաքանակը․ «ՀՀ-ում 1 լիտր կաթը մթերվում է 160 դրամով, Ավստիայում՝ 140-ով, մեզ մոտ 20 դրամով ավելի թանկ է մթերվում։ Պետք է նշեմ, որ մեզ մոտ կաթնատվությանը մակարդակը ցածր է, իսկ Ավստիայում՝ բարձր։ Այսօր մենք պետական ծրագրեր ենք իրականացնում և խրախուսում ենք տոհմային անասնաբուծության զարգացումը»,- ասել է նախարարը։