Ջերմուկ խոշորացված համայնքում աշխատանքների մասին
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր իրականացվել են մարզի բոլոր երեք բնակավայրերում։
Ծրագրերն ուղղված են եղել և՛ բնակիչների կենսապայմանները բարելավելուն, և՛ Ջերմուկը՝ որպես զբոսաշրջային քաղաք, ավելի գրավիչ դարձնելուն։ 2023 թվականին իրականացվել է 3 ծրագիր։
- «Ջերմուկ քաղաքի Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերի լուսավորության իրականացում» սուբվենցիոն ծրագիր՝ երկու ենթածրագրով
ա/ Շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության՝ «Սուսմետ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր։ Ենթածրագրի արժեքը կազմել է 7,53 մլն ՀՀ դրամ։ Համայնքի մասնաբաժինը կազմել է 3,01 մլն ՀՀ դրամ կամ 40%, իսկ ՀՀ կառավարության համամասնությունը կազմել է 4,52 մլն ՀՀ դրամ կամ 60%: Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը «Ստյոպշին» ՍՊԸ-ն է: Կատարվել են հողային աշխատանքներ, անցկացվել է էլեկտրական մալուխ, տեղադրվել են հենասյուներ և լուսատուներ:
բ/ Շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների՝ «Հովզավ» ՍՊԸ, «Սուսմետ» ՍՊԸ հետ կնքվել են պայմանագրեր։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 44 612 884 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 17 846 000 ՀՀ դրամ կամ 40%, իսկ ՀՀ կառավարության համամասնությունը կազմել է 26 766 884 ՀՀ դրամ կամ 60%:
Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը «Ստյոպշին» ՍՊԸ-ն է:Ծրագրի իրականացման արդյունքում լուսավորվել են Ջերմուկ քաղաքի Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերը ՝ առանձնակի գրավչություն հաղորդելով տեղանքին։
- «Ջերմուկի քաղաքային և Կեչուտ գյուղի գերեզմանատների բարեկարգում, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ 7 շենքին և Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ 22 շենքին կից աստիճանների հիմնանորոգում, Ջերմուկ համայնքի աղբամանների տեղակայման վայրերի բարեկարգում» սուբվենցիոն ծրագիր՝ 3 ենթածրագրով․
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 92 907 500 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 46 453 750 ՀՀ դրամ կամ 50%, ՀՀ կառավարության համամասնությունը ևս կազմել է 46 453 750 ՀՀ դրամ ՀՀ դրամ կամ 50%: Շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններն են «Ջերմուկշին» ՓԲԸ, «Սուսմետ» ՍՊԸ: Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններն են «Ստյոպշին» ՍՊԸ, «Պռոշաբերդշին» ՍՊԸ:
Ծրագրի իրականացման արդյունքում բարեկարգվել են Ջերմուկի քաղաքային և Կեչուտ գյուղի գերեզմանատները, Ջերմուկ համայնքի աղբամանների տեղակայման վայրերը, հիմնանորոգվել են Ջերմուկ քաղաքի 2 բնակելի շենքերին կից աստիճանները։
- «Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող Վ. Սարգսյանի անվան զբոսայգու բարեկարգման աշխատանքներ, Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակի բարեկարգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր․
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 78 956 260ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 43 425 943 ՀՀ դրամ կամ 55%, իսկ ՀՀ կառավարության համամասնությունը կազմել է 35 530 317 ՀՀ դրամ կամ 45%:
Շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններն են «Պռոշաբերդ» ՍՊԸ, «Ջերմուկշին» ՓԲԸ: Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը «Պռոշաբերդշին» ՍՊԸ է: Ծրագրի իրականացման արդյունքում բարեկարգվել են Ջերմուկ քաղաքի Վ. Սարգսյանի անվան զբոսայգին և Ազատամարտիկների պուրակը։
2024 թվականին Վայոց ձորի մարզում հաստատված 10 սուբվենցիոն ծրագրերից 2-ը բաժին են ընկնում Ջերմուկ համայնքին։
- «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի ոռոգման ցանցի ընդլայնում»
Ընդհանուր գումարը՝ 80 352 840 ՀՀ դրամ,
- «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրով, Ջերմուկի համայնքապետարանի և ՀՀ կառավարության սուբվենցիայով իրականացվում է «Պարենային անվտանգության ապահովում Վայոց ձորի մարզի Գնդեվազ բնակավայրում» ծրագիրը։
Շինարարությունն իրականացվում է երեք տեղամասերում, առաջինում իրականացվում է խողովակաշարերի տեղադրում, երկրորդ և երրորդ տեղամասերում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Այս ծրագրով ոռոգելի կդառնան շուրջ 120 հա հողեր, որտեղ հիմնաված են նորատունկ այգիներ, և առկա են նաև գյուղատնտեսական նշանակության հողեր։
Շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն՝ «Ջերմուկշին» ՓԲԸ: Կատարվել է աշխատանքների 74%ը:
- «Կեչուտ գյուղի հանդիսությունների սրահի հիմնանորոգում, Կեչուտ գյուղի բակային տարածքի աստիճանների և հենապատի կառուցում, Գնդեվազ գյուղի գերեզմանատուն տանող աստիճանների կառուցում»։
Մրցույթ դեռ չի հայտարարվել։