16.8 մլն դրամ՝ ՀՀ–ում բնության հուշարձանները առաջին անգամ անձնագրավորելու համար

16.8 մլն դրամ՝ ՀՀ–ում բնության հուշարձանները առաջին անգամ անձնագրավորելու համար
Հաջորդ տարի ՀՀ–ում առաջին անգամ կանձնագրավորվեն բնության հուշարձանները։  ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով, այդ նպատակով 16.8 մլն դրամ կհատկացվի` անձնագրավորելու ՀՀ–ում գտնվող շուրջ 230 բնության հուշարձանները.«Մարզ առ մարզ հիմա ուսումնասիրություն ու գույքագրում ենք անում` հասկանալու հուշարձանների վիճակը։ Ունենք հուշարձաններ, որոնք ֆիզիկապես ու բարոյապես մաշվել են»։
Նա նշեց նաև, որ Նախարարության 2025 թ.  բյուջեն 3.7 մլրդ դրամով ավելացել է՝ հիմնականում պայմանավորված  էկոպարեկային ծառայության ներդրմամբ։
Ի դեպ, նախարարը տեղեկացրեց նաև, որ Սյունիքում երեկվանից արդեն իսկ սկսված է էկոպարեկության գործընթացը, և արդեն իսկ ընդունվում են աշխատանքի ընդունման հայտեր։