105 ամյա Մայր բուհի 90 ամյա ֆակուլտետը

105 ամյա Մայր բուհի 90 ամյա ֆակուլտետը

Մայր բուհի Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետի համար տարին հոբելյանական է: Հազարավոր շրջանավարտներ տված ֆակուլտետը՝  90 տարեկան է:

Նոյեմբերի 15,  ժամը՝ 12:00.   ԵՊՀ մեծ դահլիճում 90-ամյա ֆակուլտետը  հրավիրում է  բոլորին ներկա գտնվել և  միասին նշել  իր  հոբելյանական  տարեդարձը։

Սկզբում 1934 թվականին ավելի քան 70 տարի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները գործել են առանձին, հետագայում 2008-ին  դրանց միավորմամբ կազմավորվել է որպես մեկ միասնական՝  Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետ: Այսօր ֆակուլտետում գործում է եռաստիճան կրթական համակարգը՝ բակալավր, մագիստրատուրա և ասպիրանտուրա իր 4 կրթական ծրագրերով՝ Սերվիս, Աշխարհագրություն, Երկրաբանություն և Քարտեզագրություն-կադաստրային գործ:

Ֆակուլտետում ինչպես առաջ, այնպես էլ հիմա կրթական ծրագրերի պակաս չկա, սակայն վերջին 1 տարում նորանոր բարեփոխումները մեկնարկել են նոր թափով: 2023 թվականից ֆակուլտետի դեկանի պաշտոնն է զբաղեցնում տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Քելյանը, ով ներկայացնում է 1 տարվա ընթացքում ֆակուլտետում իրականացված աշխատանքները:

Բարեփոխումների շարքում հատկանշական է  ուսումնական պրակտիկաների դերը: Ավելացել են  նոր ուղղություններ: Պրակտիկանները կազմակերվում են բոլոր մասնագիտական ուղղություններով: 

Բացի  այդ,   հաջորդ ուսումնական տարում կազմակերվելու է նաև զբոսաշրջության թեմայով միջազգային գիտաժողով:  Այսպիսի գիտաժողովների անցկացումը ևս մեկ հնարավորություն է  մեկ քայլ առաջ գնալու՝  խթանելով  ոլորտի զարգացումը  մեր երկրում: Քանի որ  զբոսաշրջությունը հանդիսանում է մեր տնտեսության ամենաշահութաբեր ճյուղերից մեկը:

 Ֆակուլտետում դասավանդում  են որակյալ մասնագետներ, որոնցից շատերը հարազատ ֆակուլտետի շրջանավարտներն են: Սակայն միշտ էլ անհրաժեշտություն է առաջանում նորանոր կադրերի ներգրավումը: Հենց այս բարեփոխումների շարքում անմասն չեն մնում նաև  շրջանավարտները:

Սարգիս Քելյանի խոսքով ֆակուլտետում կան այնպիսի մասնագիտություններ, մասնավորապես աշխարհագրության և երկրաբանության մասով, որոնց հանդեպ հետաքրքրության պակաս կա և դրանք փորձում են լրացնել՝ օգտագործելով գիտական ողջ ներուժը: Երկրաբանություն մասնագիտացման ուղղությամբ՝  հանքարդյունաբերության ոլորտի  իրենց գործընկերների հետ, արդեն իսկ իրականացնում են  այդպիսի քայլեր: Այդպիսի  քայլերից է՝  ֆակուլտետում գիտահետազոտական կենտրոնի ստեղծումը,  ինչը հնարավորություն է ընձեռելու ուսանողներին  ուսման ընթացքում նաև վարձատրվել՝ իրենց կատարած լրացուցիչ  գիտական ծառայության դիմաց:  Նմանատիպ աշխատանքներ տարվում են նաև աշխարհագրություն մասնագիտացման ուղղությամբ:

Այս մասնագիտությունների ընտրության հարցում հիմնական խնդիրը իրազեկվածության ցածր մակարդակն է: Այդ ուղղությամբ ևս  իրականացվում են աշխատանքներ:

 Եթե զբոսաշրջության դեպքում կարծես թե անհանգստանալու պատճառներ չկան, ապա այս ոլորտի պարագայում  նոր կադրերի պակաս է նկատվում: ԵՊՀ աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետը հանրապետության այն  ուսումնական հաստատություններից է, որտեղ պատրաստվում են հանքարդյունաբերության ոլորտի մասնագետներ: Սակայն նույնիսկ բարձր աշխատավարձի պարագայում ոլորտով հետաքրքրվողները շատ չեն: Ֆակուլտետի դեկան, մասնագիտությամբ ջրաերկրաբան Սարգիս Քելյանի համոզմամբ  պատճառները տարբեր են:

Իր  90 տարիների ժամանակագրությունից հարազատ դարձած ֆակուլտետը  ուղերձ  է հղում՝ կրկին  իր  շուրջը համախմբելով  բոլոր շրջանավարտներին և  նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն ֆակուլտետի գիտակրթական կյանքում