Ուժեղացված ծառայություն. թիրախում հեռախոս կամ ծխախոտ օգտագործող վարորդներն են, չամրակապված վարորդ-ուղևորները

Ուժեղացված ծառայություն. թիրախում հեռախոս կամ ծխախոտ օգտագործող վարորդներն են, չամրակապված վարորդ-ուղևորները

Ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում. թիրախում` հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործող վարորդներն են, չամրակապված վարորդ-ուղևորները։

Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հորդորել է ծառայողներին՝ օրենքի շրջանակներում պահպանել հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մգեցված ապակիներ, առանց տեխզննման տրասպորտային միջոցի շահագործում, առանց վարորդական իրավունքի երթևեկ. այս և մի շարք այլ իրավախախտումներ են արձանագրել պարեկները։

Բանավոր նախազգուշացում և իրազեկում, հարկ եղած դեպքում՝ տուգանք. պարեկային ծառայողներն անզիջում են, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը։

Այս տարվա 10 ամիսների ընթացքում հանրապետության պարեկները, ի թիվս այլ խախտումների, արձանագրել են հեռախոսից օգտվելու 35 402 դեպք, վարելիս ծխախոտային արտադրանք օգտագործելու 21 749 դեպք, չամրակապված վարելու 149 837 դեպք: