Չափորոշիչների երկու տեսակի ներդրումը՝ բանկային համակարգի ամենագլխավոր մարտահրավերը

Չափորոշիչների երկու տեսակի ներդրումը՝ բանկային համակարգի ամենագլխավոր մարտահրավերը

Հայաստանի բանկային համակարգի համար ամենագլխավոր մարտահրավերը բնապահպանական, սոցիալական եւ ESG կորպորատիվ կառավարման ու համապատասխանության չափորոշիչների ներդրումն է, որպեսզի ապահովվեն գործարքների թափանցիկությունը, օրինականությունը եւ անվտանգությունը։ Այս մասին «Տարածշրջանային մարտահրավերները եւ եվրոպական բանկերի հետ համագործակցության հնարավորությունը» համաժողովում նոյեմբերի 7-ին ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Նրա խոսքով՝ դա թույլ կտա հայկական բանկերին ավելի հեշտ համագործակցել համաշխարհային բանկերի հետ։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր բանկերը ներդնեն ESG եւ ժամանակակից այլ չափորոշիչներ եւ կարողանան արդյունավետ համագործակցություն հաստատել արտասահմանյան բանկերի հետ»,- ասել է նա։ Ազատյանը նշել է, որ դա թույլ կտա խոսել օտարերկրացի գործընկերների հետ նույն լեզվով։