Լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի ինտենսիվ այգեգործության ֆինանսավորման համար

Լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի ինտենսիվ այգեգործության ֆինանսավորման համար

 2024 թ. Հայաստանում ինտենսիվ այգիների հիմնման նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն գերազանցել է սպասելիքները։  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով, ինտենսիվ այգիներ հիմնելու համար այս տարի նախատեսվել էր 219 մլն դրամի օգնություն, սակայն հայտերի ընդհանուր ծավալը հասել է 1 մլրդ 415 մլն դրամի, ինչը պահանջում է 1 մլրդ 148 մլն դրամով շատ լրացուցիչ ֆինանսավորում: Լրացուցիչ այս գումարի տրամադրման որոշումն այսօր հաստատվեց կառավարության նիստի ժամանակ։

Նշենք, որ ըստ կառավարության որոշման նախագծի` այս տարի գումարը կտրամադրվի 21 շահառուի։

Միջոցները նախատեսված են սուբսիդավորելու վարկերի տոկոսադրույքները, որոնք ֆերմերներն օգտագործում են տնկիներ, կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցեր և այլ անհրաժեշտ նյութեր գնելու համար: 

Պետական աջակցությունը տրամադրվում է միայն հայտը ստուգելուց հետո. գյուղացին պետք է ներկայացնի սածիլների գնման փաստաթղթերը։ Այգիների հիմնումից հետո իրականացվում է նաև կանոնավոր մոնիտորինգ։

Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը կփոխհատուցի այգու ստեղծման որոշակի աշխատանքների ծախսերի մինչև 50 տոկոսը, ինչպես նաև 5 հա–ից ավել հողատարածքի արժեքի մինչև 30 տոկոսը, եթե այն ձեռք է բերվում ինտենսիվ այգին հիմնելու համար: