Արենի համայնքում աշխատանքների մասին
ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքում ենթակառուցվածքների զարգացմանն սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են եղել տարբեր բնակավայրերում ոռոգման և խմելու ջրերի համակարգի բարելավմանը, բնակավայրերի փողոցների բարեկարգմանն ու արտաքին լուսավորման համակարգի կառուցմանը, մշակութային տների նորոգմանը և այլն։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արենի համայնքի Ելփին բնակավայրում կառուցվում է մանկապարտեզի շենք՝ 343 425 950 ՀՀ դրամ արժողությամբ, որից 68 685 190 ՀՀ դրամ կամ 20 %-ը համայքի մասնաբաժինն է, իսկ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմում է 274 740 760 դրամ կամ 20 %։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։
Մեկ այլ ծրագրի շրջանակներում Արենի համայնքի Աղավնաձոր և Արփի բնակավայրերում ասֆալտապատվել են փողոցներ 214 604 220 ՀՀ դրամ արժողությամբ, որից 118 032 320 ՀՀ դրամ կամ 55%-ը համայքի մասնաբաժինն է, իսկ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմում է 96 571 899 ՀՀ դրամ կամ 45 %։
Արենի համայնքի Աղավնաձոր, Ագարակաձոր, Ռինդ բնակավայրերի մի շարք փողոցներում կառուցվել է արտաքին լուսավորության համակարգ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 114 789 710 հազար դրամ 30% համայնք - 70% Կառավարություն համաֆինանսավորմամբ։
Հիմնանորոգվել է Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում մշակույթի տան մի մասը, նորոգվել են վարչական շենքը և դահլիճը, Արփի բնակավայրում մասնակի հիմնանորոգվել է երիտասարդական կենտրոնը /նախկին ճաշարանի շենք/ , Չիվա բնակավայրում մասնակի նորոգվել է մշակույթի տունը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 86 805 620 հազար դրամ՝ 55% համայնք - 45% Կառավարություն համաֆինանսավորմամբ։
Ոռոգման համակարգի բարելավման նպատակով կառուցվել է Արենի համայնքի Արենի բնակավայրում «Խաչի տակ» թաղամասում ոռոգման ջրի մղիչ պոմպ, իսկ Աղավնաձոր բնակավայրում՝ «Վերին թաղի» ոռոգման ցանցի 400 գծմ հատված։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 56 201 670 ՀՀ դրամ 30% համայնք - 70% Կառավարություն համաֆինանսավորմամբ։
Խաչիկ բնակավայրում՝ «Մկնակտրեկ» հանդամասում, կառուցվել է խմելու ջրի մեկ կապտաժ և բարեկարգվել է երկու կապտաժ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 24 402 470 ՀՀ դրամ 30% համայնք - 70% Կառավարություն համաֆինանսավորմամբ։
Մի շարք այլ սուբվենցիոն ծրագրերով/ ենթածրագրերով Արենի համայնքում կատարվել են ջրագծերի, ոռոգման ջրագծի արտաքին ցանցի, խմելու ջրի ՕԿՋ-ի, ջրաբաշխիչ հորի, ներքին ցանցերի, կապտաժների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքներ։
2024 թվականի համար հաստատված 4 ծրագրերից 2-ը ընթանում են.
«Արենի համայնքի Արենի բնակավայրում մանկապարտեզ տանող 16-րդ և 17-րդ փողոցների կառուցում սալիկապատմամբ»: Ծրագրի ընդհանուր գումարը՝ 154 000 000 ՀՀ դրամ՝ 25% համայնք - 75% Կառավարություն համաֆինանսավորմամբ։
«Ագարակաձոր բնակավայրում 4-րդ փողոցի 1-ին և 2-րդ փակուղիների 500գծմ ոռոգման ջրագծի, Խաչիկ բնակավայրում 2500գծմ ոռոգման ներքին ցանցի, Ռինդ բնակավայրում «Ավշար» հանդամասում 300գծմ, «Իշխանասար» հանդամասում 200գծմ ոռոգման ջրագծի կառուցում»: Ծրագրի ընդհանուր գումարը՝ 84 694 260 ՀՀ դրամ՝ 35% համայնք - 65% Կառավարություն համաֆինանսավորմամբ։
Եվս 2 ծրագիր՝ ուղղված համայնքի մի շարք բնակավայրերի փողոցների լուսավորման համակարգերի կառուցմանը և ջրագծերի կառուցմանը/ նորոգմանը, գտնվում են համաձայնագրերի կնքման փուլում: