ՊԵԿ-ը խախտումներ է արձանագրել

ՊԵԿ-ը խախտումներ է արձանագրել
 
Հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ-ում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու 16 դեպք է արձանագրվել, որից ստացված եկամոտը կազմել է 128.340.432 ՀՀ դրամ, հնարավոր տուգանքը՝ 64.335.716 ՀՀ դրամ: 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ-ը 63 դեպքով արձանագրել է Հարկային օրենսգրքի պահանջների խախտումով` առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու 9.683.125 ՀՀ դրամի ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքը գերազանցում է 50 միլիոն դրամը։
16 դեպքով արձանագրվել են առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու գրեթե 23 միլիոն դրամի խախտումներ։