Վարորդներին 9 բալի փոխարեն 13-ը կտրվի, բայց խստացումներ էլ կլինեն. Ալեն Սիմոնյան

Վարորդներին 9 բալի փոխարեն 13-ը կտրվի, բայց խստացումներ էլ կլինեն. Ալեն Սիմոնյան
ՀՀ–ում երթևեկող վարորդներին տրվող տարեկան 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13-ը։ Այս մասին Radio Aurora–ի եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Լավ օրենսդրական փոփոխություն ենք նախաձեռնել իմ ընկերների հետ։ «Հեղինակները» Երևանում ապրող և աշխատող վարորդներ են, որոնք փողոցում ինձ անընդհատ մոտենում են այդ հարցով։ Օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո այդ բալերը տարեկան 9-ի փոխարեն կդառնան 13-ը։ Միևնույն ժամանակ, փոփոխություններով մի քանի խախտում կխստացվի` հարբած կամ հանդիպակաց վարելը»,– ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահի կարծիքով` օրինագիծը հնարավոր է այս տարի ընդունվի։
Նա ընդգծել է նաև, որ ՀՀ վարչապետի, ՆԳ նախարարության հետ նույնպես քննարկվել է այս հարցը։