Խորհրդարանը քննարկում է 2025-ի պետական բյուջեի նախագիծը․ ուղիղ
Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 12-ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 26 հարց, այդ թվում 2025 թվականի բյուջեի նախագիծը: Այդ առիթով Ազգային ժողովում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի թիվս այլ հարցերի Օրակարգում է նաեւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրինագիծը:
Օրվա երրորդ հիմնական նիստում կքննարկվի ընդդիմության առաջարկած «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին հարցը: