Երևանն ու Բաքուն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում

Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի ստեղծման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։
«Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների խումբը ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմա է մշակում»,-ասվում է X սոցցանցում դիվանագիտական առաքելության էջում: