Պապիկյանն առաջարկում է լյուստրացիայի ենթարկել որդիներին բանակից ազատող պաշտոնյաներին

Պապիկյանն առաջարկում է լյուստրացիայի ենթարկել որդիներին բանակից ազատող պաշտոնյաներին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկում է լյուստրացիայի ենթարկել պետական կառավարման համակարգում աշխատող այն անձանց, որոնց զավակները կամ բարեկամները ՀՀ քաղաքացիությունից կհրաժարվեն բանակում չծառայելու համար։ Եվ արդեն դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով, որ լյուստրացիան սկսվի պետական կառավարման համակարգից։
Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում պետբյուջեի քննարկման ժամանակ և հավելեց, որ այդ առումով ցավալի ցուցանիշներ կան։
«Զորակոչը շարունակում է մեր երկրի ու պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, ու դրա մասին պետք է բարձրաձայն խոսվի։ Սա նոր չէ, արդեն քանի տարվա խորություն ու պատմություն ունի, բայց պետք է պայքարել»,– ասաց նա։