Սյունիքով անցնող մայրուղու նոր հատվածը կբացվի առաջիկա օրերին

Առաջիկա օրերին կբացվի Սյունիքի մարզով անցնող մայրուղու նոր, ավելի հարմարավետ հատվածը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ասել է․ «Շատ շուտով՝ արդեն մի քանի օրից, ճանապարհը վերջնականապես կբացվի»։
Նոր հատվածում 16-ի փոխարեն կլինի 6 ոլորան, այսինքն՝ երթևեկության արագությունն ու հարմարավետությունը զգալիորեն կմեծանան:
Ճանապարհն արդեն ասֆալտապատված է, շուտով կկատարվեն գծանշումներ, այնուհետև այդ հատվածը կկապվի հիմնական մայրուղու հետ։ Այդ նպատակների համար հատկացվել է մոտ 15 մլն դոլար։