Թեհրան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Գրոսսին չորեքշաբթի օրը Թեհրան է ժամանել Իրանի իշխանությունների հետ բանակցությունների համար: Այս մասին տեղեկանում ենք IRNA գործակալությունից։
Օդանավակայանում նրան դիմավորել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը բանակցություններ է վարում արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։
Գրոսսին Թեհրան կատարած այցից մեկ օր առաջ ասել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներն ապացույցներ չունեն, որ Իրանը միջուկային ռումբ է ստեղծում: Նա նաև հույս է հայտնել, որ Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում առաջընթաց կգրանցվի Իրանի պաշտոնյաների հետ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններում։